Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունը խլել է 63 մարդու կյանք։ Եվս 180 հոգի տուժել է։ Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երեխաներ ու երաժիշտներ են եղել։ Պայթյունը եղել է անսպասելի, քանի որ ԱՄՆ-ը և թալիբները մոտ են գրեթե 18 տարի շարունակված պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի կնքմանը։
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։ «Թալիբանը» հերքում է իր մասնակցությունը տեղի ունեցածին։
















