Ղազախստանի Կարագանդայի շրջանի հանքահորում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 5 մարդ, չորս տուժած հոսպիտալացվել է:
Այս մասին ասվում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ տարհանվել է 106 հանքափոր։
«Հետաքննելու համար ստեղծվում է հանձնաժողով, որի արդյունքներով կպարզվեն վթարի պատճառներն ու հանգամանքները»,- նշել են Ղազախստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից։