Լրահոս 24/7

2021թ. օտարերկրյա ներդրումները կազմել են 129,2 միլիարդ դրամ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում անդրադարձել է օտարերկրյա ներդրումների ծավալներին։ Ըստ նրա՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսական իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 204,8 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներրդումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32,4 միլիարդ դրամ։ 

Քերոբյանը մանրամասնել է, որ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 129,2 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 40,1 միլիարդ դրամ. «2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 41 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 47 միլիարդ դրամ»։ 

Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 76,5 միլիարդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել 57,5 միլիարդ դրամը:

Վահան Քերոբյանը խոսեց նաև Եվրասիական զարգացման բանկի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, ասաց՝ այս տարի բանկը մի քանի բավական խոշոր գործարքներ է կնքել Հայաստանում. «Երեք գործարք է, ընդհանուր ծավալը մոտ 100 միլիոն դոլար է, որի մեջ կա մեկ խոշոր գյուղատնտեսական նախագիծ «Yeremyan projects»-ի հետ, վերականգնող էներգետիկայի խոշոր նախագիծ կա «Optimum eneregy»-ի հետ և «Տաշիր գրուպ»-ի հետ նախագիծ կա՝  արդյունաբերական ընկերությանը ֆինանսավորում հատկացնելու առումով»։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

42 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago