ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ԵՄ մոնիթորինգային առաքելության հետ լուսանկար է հրապարակել և գրել.
«Քիչ առաջ մարզային այցի ժամանակ ջերմորեն ողջունեցի Հայաստանում վերջերս տեղակայված ԵՄ մոնիթորինգային առաքելությանը: Հուսով եմ, որ այս առաքելության ներկայությունը կնպաստի տարածաշրջանի կայունությանը»։














