Ինչպես հաղորդում է reuters.com-ը, օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Գազայի սահմանին իսրայելցի զինվորների կրակոցներից 3 պաղեստինցի է զոհվել: Ավելի վաղ իսրայելցի զինվորները հայտնել էին Անկլավի հյուսիսային հատվածին մոտեցած զինված անձանց խմբի դեմ տանկեր և ռազմական ուղղաթիռներ կիրառելու մասին:
Հիշեցնենք, որ սա այս ամսվա ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է: Մեկ շաբաթ առաջ իսրայելական կողմը էր ոչնչացրել էր Գազայի սահմանը հատել փորձող 4 զինյալի, իսկ շաբաթ երեկոյան որսացել էր Գազայի հատվածից արձակված երեք պաղեստինյան հրթիռներից երկուսը:
















