ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին: Պաշտպանը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել հաստատության գործառույթները և նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ։
Գրիգորյանը խոսել է կանանց սոցիալական, քաղաքական, տնտեսական հզորացման անհրաժեշտության և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել սեռով պայմանավորված բռնության ու ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման վերաբերյալ տարվող աշխատանքներին։
Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանն աջակցելու տարբերակներ, մասնավորապես՝ հաստատության կողմից կիրառվող գործառնական համակարգերի թվայնացման, արդիականացման և տվյալների անվտանգության վերաբերյալ հարցեր, պայմանավորվել հաջորդիվ գործողությունների վերաբերյալ:
Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…
Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…