Լրահոս 24/7
04.11.2022

G7-ի երկրները եւ Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի ֆիքսված գների մասին. Reuters

G7-ի երկրները եւ Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի ֆիքսված գների մասին. Reuters

«Մեծ յոթնյակի» երկրները եւ Ավստրալիան պայմանավորվել են այն մասին, որ ռուսական նավթի գնային շեմը սահմանվելու է որոշակի ֆիքսված մակարդակում՝ առանց  լողացող տոկոսադրույքի օգտագործման, հինգշաբթի տեղեկացրել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները։

«Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները վերջին շաբաթներին ինտենսիվ բանակցություններ են վարել ռուսական նավթի ծովային մատակարարումների գների սահմանափակման աննախադեպ պլանի վերաբերյալ, որը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 5-ին։ Դա կօգնի ապահովել պատժամիջոցային ռեժիմը, որը սահմանել են ԵՄ երկրները եւ ԱՄՆ-ը Մոսկվայի հնարավորությունների սահմանափակման համար՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։  

«Կոալիցիան համաձայնել է, որ գնային շեմն արտահայտվելու է ֆիքսված գնով, որը մշտապես կվերանայվի,- ասել է աղբյուրը։- Դա կբարձրացնի շուկայի կայունությունը եւ կհեշտացնի պահանջներին հետեւելը, որպեսզի նվազագույնի հասցվի շուկայի մասնակիցների ծանրաբեռնվածությունը»։

Գինը դեռ չի սահմանվել, բայց պետք է հայտարարվի առաջիկա շաբաթներին, տեղեկացրել են մի քանի աղբյուրներ։ Կոալիցիայի գծով գործընկերները պայմանավորվել են մշտապե վերանայել ֆիքսված գինն անհրաժեշտության դեպքում, տեղեկացրել է աղբյուրը, որը մանրամասներ չի ներկայացրել։

Գինը որեւէ ինդեքսի կապելը կհանգեցներ գների հնարավոր տատանումների, ավելացրել է աղբյուրը։

Կոալիցիան անհանգստացած է նրանով, որ նավթի Brent միջազգային էտալոնից ցածր լողացող գինը թույլ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «խաբել» մեխանիզմը՝ կրճատելով առաջարկը, ասել է բանավեճերին ծանոթ երկրորդ աղբյուրը։

Պուտինը կարող է շահ կորզել լողացող գների համակարգից, քանի որ ռուսական նավթի գինը նույնպես կավելանա, եթե Brent տեսակի նավթը թանկանա Ռուսաստանից նավթի մատակարարումների կրճատման պատճառով։ Աղբյուրի խոսքով՝ ֆիքսված գների համաձայնեցված համակարգի թերությունն այն է, որ դրա մշտական վերանայման համար կոալիցիայի ավելի շատ հանդիպումներ կպահանջվեն։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը եւ G7-ի երկրների այլ պաշտոնական անձինք հավաստիացրել են, որ գների սահմանափակումը, որը պետք է սկսվի դեկտեմբերի 5-ին նավթի եւ փետրվարի 5-ին նավթամթերքների համար, ռուսական շահույթը կկրճատի՝ չկրճատելով մատակարարումները սպառողներին։ Ռուսաստանը հայտարարել է, որ կհրաժարվի նավթ մատակարարել այն երկրներ, որոնք գնային շեմ կսահմանեն։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է