Լրահոս 24/7
04.11.2022

ՀԱԱՀ ռեկտորը հյուրընկալվել է ArLeAM ընկերությունում

ՀԱԱՀ ռեկտորը հյուրընկալվել է ArLeAM ընկերությունում

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին ArLeAM ընկերությունում ընդունել են գլխավոր տնօրեն Վաչե Արսենը եւ ագրոնոմ-խորհրդատու Գաբրիել Մեղրունին։ ՀԱԱՀ-ի ռեկտորի հետ շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները ներկայացրել են իր տեսակով եզակի այս գյուղատնտեսական հոլդինգի արտադրական կարողություններն ու «խելացի» գործելակերպերը արտադրության տարբեր ուղղվածություններում եւ փուլերում։

Ինտենսիվ այգու հիմնումով մեկնարկած ArLeAM ընկերությունն այսօր մատուցում է պտուղ-բանջարեղենի խելացի տեսակավորման, գյուղմթերքի փաթեթավորման, սառնարանային պահպանման, լաբորատոր եւ այլ ծառայություններ, ինչպես նաեւ զբաղվում մրգերի արտահանմամբ, գինու, մրգային օղու, չրերի եւ մրգային չիփսերի արտադրությամբ, մի շարք մթերքների բրենդավորմամբ եւ վերավաճառքով։

ArLeAM-ը Ագրարային համալսարանի լավագույն գործընկերներից է, մասնավորապես՝ ուսանողների աշխատանքային  կիսամյակի իրականացման հարցում։ Գործընկերությունն առաջիկայում խորացվելու է, եւ այս թեման ռեկտոր Ուռուտյանն ու պարոն Արսենը առիթ ունեցան քննարկելու այցի ընթացքում։ Նրանք շուտով ավելի համապարփակ համագործակցության հուշագիր կկնքեն։ Ընդ որում այս ընկերությունում իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու հնարավորություն ունեն գործնականում բոլոր ֆակուլտետների ուսանողները։

Գործակցությունը հեռանկարային է ոչ միայն այն առումով, որ ArLeAM-ը արագ զարգացող, տեխնոլոգիական հարուստ «զինանոց» ունեցող, նորանոր ուղղություններ յուրացնող (թվարկվածներից զատ՝ նաեւ ագրոտուրիզմ, ձիարշավարան․․․) ընկերություն է, այլեւ Ագրարային համալսարանի հետ ընդհանուր արժեքներ ու պատկերացումներ ունի մեր երկրի զարգացման ու բարգավաճման վերաբերյալ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է