Երևանի Ազատության հրապարակում բացվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի հուշարձանը։ Այն բացելու պատիվը վերապահվել է Դուրյանի այրուն՝ Ալիս Դուրյանին ու հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանին։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և այլ անձինք։
Հիշեցնենք՝ այս տարի լրացավ Օհան Դուրյանի 100-ամյակը։