Լրահոս 24/7
04.11.2022

Վեհափառը չի կարող իր քաղաքական համակարանքների և հակակրանքների պատճառով հարվածի տակ դնել Հայ եկեղեցին. Բաբաջանյան

Վեհափառը չի կարող իր քաղաքական համակարանքների և հակակրանքների պատճառով հարվածի տակ դնել Հայ եկեղեցին. Բաբաջանյան

 «Շաբաթներ առաջ՝ շատերի համար անսպասելի Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը համազգային համերաշխությանն ուղղված մի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ Վեհարանում կազմակերպեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպում։ Անկախ գաղափարի և որոշ դերակատարների նկատմամբ խորը վերապահումից և առաջին իսկ փորձի ձախողումից, առաջին զգացողությունը, որ ապրեցինք շատերս՝ հայրենիքում և սփյուռքում, Հայաստանում ստեղծված ներհասարակական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Վեհափառի անհանգստությունն էր, նրա անկեղծ ցանկությունը ինչ որ բան փոխել»։

Այս մասին գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ շարունակելով.

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցին որոշել է ներկայացուցիչ ուղարկել «ընդդիմության» հանրահավաքին՝ անխոհեմ որոշում, որն ամբողջությամբ չեզոքացրեց Գարեգին վեհափառի՝ հանուն ազգային համերաշխության կազմակերպած Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպման հայտարարված նպատակը։

Վեհափառը կարող է չսիրել Հայաստանի ղեկարարին, վեհափառը կարող է անձնական հակակրանք ունենալ Փաշինյանի, նրա շրջապատի, քաղաքական մյուս դերակատարների հանդեպ։ Որևէ մեկը չի կարող քննարկել, վիճարկել կաթողիկոսի անձնական համակրանքներն ու հայակակրանքները։ Բայց Վեհափառը չի կարող անհաշտ լինել ժողովրդի, նրա ընտրության հետ, որովհետև այն ինչով զբաղված են նրա հովանավորյալ «քաղաքական» ուժերը ոչ այլ ինչ է, քան պայքար սեփական ժողովրդի, այդ ժողովրդի ընտրության դեմ։ 

Վեհափառը չի կարող իր քաղաքական համակարանքների և հակակրանքների պատճառով որևէ կերպ հարվածի տակ դնել Հայ եկեղեցին, պատճառ դառնալ, որ եկեղեցու հազարավոր զավակներ վեհափառի անձնական համակրանքների և հակակրանքների պատճառով տատամսեն եկեղեցի հաճախել, դադարեն եկեղեցական ծեսերին և արարողություններին մասնակցել։

Քավ լիցի, Եկեղեցին չպետք է լռի, չպետք է լռեր նախկինում, չպետք է լռի այժմ, չպետք է լռի ապագայում: 

Հայ Առաքելական եկեղեցին չափազանց կարևոր և արժեքավոր կառույց է, հետևաբար այն ոչ միայն չպետք է լռի, այլև պետք է ունենա իր խոսքը՝ ծանրակշիռ խոսքը հանրային և ազգային կյանքում: Բայց հենց դրա համար շատ կարևոր է, որ այդ խոսքը լինի քաղաքական կոնյունկտուրայից առավելագույնս զերծ, առավելագույնս հեռու: Դա չի նշանակում խուսափել որևէ քննադատությունից, որն ուղղված կլինի իշխանությանը:

Բայց եկեղեցու խոսքի արժևորման ավելի լայն ճանապարհը թերևս դա չէ, այլ այն, թե ինչպիսի արժեքային, գաղափարական, հայեցակարգային ուղենիշներ կհաղորդվեն հանրությանը: Երբ դրանք հաղորդվեն, հանրությունն արդեն դրանց հիման վրա կկողմնորոշվի նաև քաղաքական ուղիներում՝ ընտրելով, թե հատկապես որ ուղին է առավելագույնս համապատասխանում այն լայն ճանապարհին, որ նկարագրում է եկեղեցին հանրության հետ իր երկխոսությամբ: 

Դա պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցու խոսքի առանցքը, ոչ թե վերաբերմունքը իշխանություն կամ ընդդիմություն եղած որևէ քաղաքական ուժի հանդեպ: Այդ վերաբերմունքը անմիջապես բերում է Հայ եկեղեցու հետևորդ հայության շրջանում բաժանարար գծերի, որովհետև մարդկանց քաղաքական հայացքները տարբեր են, համակրանքները տարբեր են, ինչն էլ իր հերթին հանրության հայացքում քաղաքականացնում է եկեղեցին:

Այստեղ է գլխավոր խնդիրը, որից պետք է ապահովագրվի մեր ազգային կարևորագույն կառույցն ու ինստիտուտը, և ինչը պետք է լինի այդ կառույցի ղեկավարության գերխնդիրը: Առայժմ այդ խնդիրը լուծվում է խիստ անարդյունավետ:

Հենց դա է նաև պատճառը, որ, իհարկե հարաբերական արդյունավետությամբ, աչքի են ընկնում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորող խմբերը, իրենց հոգևորս գործունեության մեջ հաջողում աղանդավորական խմբերը: Հակառակ դեպքում նրանք հայ ժողովրդի շրջանում չունեն և չեն ունենա Հայ առաքելական եկեղեցու հանդեպ նկրտումներում որևէ շանս: 

Իսկ առհասարակ, եկեղեցու հովիվներին՝ Ամենայն հայոց հայրապետից մինչև քահանաներ, սարկավագ ու դպիրներ, խնդրում եմ, հանուն Հայ եկեղեցու միասնականության և հարատևության ու հավերժության, թողեք այդ քաղաքական պայքարները, այցելեք 30 տարի մոռացության, աղքատության և անորոշության մատնված Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր։ Սահմանի նոսրացած ու մեծապես ծերացած բնակիչները բացի մեզ՝ քաղաքական գործիչներիս հասցեագրված և վերաբերող նյութական, տնտեսական և քաղաքական հարցերն ու կարիքները, ունեն խորը հոգևոր և իմացական խոսքի կարիք, հոգևոր սննդի կարիք։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է