Լրահոս 24/7
04.11.2022

Հիմա մեզ համար հայրենական պատերազմ է. Ռ․ Վարդանյան

Հիմա մեզ համար հայրենական պատերազմ է. Ռ․ Վարդանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը:

Ներկայացնելով նոր պետական նախարարին՝  Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել  է իր՝ այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը, քանի որ նա ավելի քան 20 տարի Արցախի հետ է, իսկ պատերազմի օրերին գտնվում էր մեր կողքին ու դրանից հետո սկսել է «Ավրորան Արցախին»  ծրագրի միջոցով ավելի ակտիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում: Նախագահի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը  հայրենիքին, հավատը, ուժը, եռանդը, մյուսներին  դրանցով վարակելու  և գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը մեզ համար հիմա չափազանց  կարևոր են: Իսկ նրա փորձը, հնարավորությունները, արժեքավոր կապերն ամբողջ աշխարհի հետ այս փուլում մեզ պարզապես անհրաժեշտ են:

«Ամենակարևորը, որ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ողջ հայ ժողովրդի ապագան, և իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարևոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, և այդպիսի  մարդկանց պետք է առավելագույնս աջակցել՝ Հայրենիքին ծառայելու հարցում», – ընդգծել է երկրի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նոր պետնախարարին, որ նա ունենալու է Նախագահի, կառավարության,  խորհրդարանի և Արցախի ողջ  ժողովրդի  աջակցությունը: «Դուք, մեզ հետ միասին, հաջողելուց բացի, այլ ճանապարհ չունեք: Հաջողելու՝ հանուն Արցախի, հանուն Արցախի ժողովրդի, հանուն մեր պատմական հողում մեր ապրելու իրավունքի, հանուն Արցախը հայկական պահելու», – եզրափակեց իր խոսքը ԱՀ Նախագահը:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն  է հայտնել պետությանն ու ժողովրդին ծառայելու իրեն ընձեռնված հնարավորության համար: «Հիմա շատ մեծ մարտահրավերներ, խնդիրներ ունենք՝ և՛ երկար ժամանակ կուտակված, և՛ այս ճգնաժամով պայմանավորված: Ես իրոք լիահույս եմ, որ պարոն Վարդանյանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի։ Ես և մեր մյուս գործընկերները պատրաստ ենք կանգնել պարոն Վարդանյանի կողքին, որպեսզի համատեղ ավելի մեծ մասշտաբի հաջողություններ արձանագրենք»,- նշել  է նա։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ  իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը: 

«Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա  մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք և չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար,  կնշանակի մենք մեր պարտքը, որպես փորձ ու հնարավորություններ ունեցող մարդիկ, չենք կատարում մեր ժողովրդի առջև։

Երկու ամիս է՝ այստեղ եմ գտնվում, շատ մարդկանց հետ եմ հանդիպել և՛ գյուղերում, և՛ երիտասարդության հետ, և՛ կառավարության անդամների հետ, և՛ Ազգային ժողովում, և՛ տարբեր գործիչների հետ: Գուցե չեք զգում, բայց ուզում եմ ասել, որ արցախցիները բոլորի համար օրինակ են այն առումով, որ չնայած այս ծանր իրավիճակին, մնում են այստեղ, ապրում են, զավակներ են ունենում։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր կողքին, որպեսզի բոլորս ծառայենք, գործենք մեր հայրենիքը պահելու համար, որպեսզի ունենանք փայլուն ապագա։ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է