ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել պետպատվերի շրջանակներում մատուցվող բուժծառայությունների վերաբերյալ։ Ըստ Ավանեսյանի, անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար պետք չէ հերթագրվել, քաղաքացին կստանա այդ բուժօգնությունը ողջ ծավալով.
«Եթե մարդը դրա կարիքն ունի, նա այդ պահին էլ հիվանդանոցում կստանա բուժօգնությունն առանց որևէ հերթագրման»։
Ըստ նրա, պլանային հետազոտությունները, պլանային վիրաբուժական միջամտություններն ու ընդհանուր առմամբ բժշկական օգնությունը հերթագրման համակարգով է արվելու.
«Իսկ եթե մի ծառայություն, որը կարելի է իրականացնել մեկ-երկու ամիս հետո, պետք է սպասել, որ ստանա»։
Նախարարը նաև նշել է, որ հերթագրման համակարգը դառնալու է միասնական և թափանցիկ։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…