«Ռուսաստանում մոբիլիզացվել է 318 հազար մարդ, որից 49 հազարն արդեն մարտական առաջադրանք են կատարում»,-ռուսական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նաև ընդգծել է Ուկրաինայի՝ անեքսիայի ենթարկված Խերսոնի մարզի խաղաղ բնակչությանն «ամենավտանգավոր շրջաններից» տարհանելու կարևորությունը։
«Այժմ Խերսոնում ապրողները պետք է հեռացվեն ամենավտանգավոր գործողությունների գոտուց, քանի որ խաղաղ բնակչությունը չպետք է տուժի հրետակոծությունից կամ ցանկացած այլ հարձակողական ու հակահարձակողական գործողությունից»,- հավելել է Պուտինը։














