Լրահոս 24/7
04.11.2022

«Հայելի ակումբ»-ը վերածվել է ադրբեջանական նարատիվներ տարածող հարթակի․ Հակոբյան

«Հայելի ակումբ»-ը վերածվել է ադրբեջանական նարատիվներ տարածող հարթակի․ Հակոբյան

«Ստիպված եմ հրապարակավ արձագանքել (առաջին և, հուսով եմ, վերջին անգամ) «Հայելի ակումբի» ղեկավարի կողմից իմ հասցեին հաճախակի  հնչող վիրավորանքներին ու մեղադրանքներին (կարծում եմ՝ բոլորը ծանոթ են տ-ն Ա.Թովմասյանի խոսքի յուրահատուկ ոճին ու  բառամթերքին):  

Պնդում եմ իմ այն կարծիքը, որ «Հայելի ակումբն» արդեն տևական ժամանակ է, ինչ վերածվել է ատելություն, թշնամանք, ապատեղեկատվություն, կեղծիք, սադրանք, բռնության կոչեր, խուճապ, ադրբեջանական պրոպագանդիստական նարատիվներ   տարածող  «տեղեկատվական» հարթակի:

Նման   բովանդակության սփռումը  ստեղծում է թունավոր միջավայր, հոգեբանական  վատ ազդեցություն է թողնում հանրության վրա, տանում է մարդկանց սոցիալական, քաղաքական, մշակութային դեգրադացիայի: Դա այդպես է, անկախ նրանից թե տ-ն  Անժելան այդ ամենը գիտակցում է, թե՝ ոչ: 

Անշուշտ, «Հայելի ակումբի» ղեկավարը ազատ է վարել իր ճաշակին համապատասխանող խմբագրական քաղաքականություն: Բայց յուրաքանչյուր, նույնիսկ ամենաժողովրդավար պետության ոչ միայն իրավունքն է, այլ նաև պարտավորությունն այդպիսի բովանդակությունը սահմանափակել կամ արգելափակել առնվազն լիցենզավորում պահանջող և վերահսկողության ներքո գտնվող, (մուլտիպլեքսներ, կաբելային ցանցեր) հանրային լայն սփռում ունեցող տեղեկատվական համակարգերում:

Պետությունները դիմում են այդ քայլերին երկրի անվտանգությունը պաշտպանելու, մարդկանց հոգևոր առողջությունը չվնասելու, հասարակությունում ընդունված արժեքային համակարգի և բարոյական նորմերի փլուզումը կանխելու, տեղեկատվական հոսքերում ապատեղեկատվությունը, սադրանքն ու ատելությունը  նվազեցնելու համար: 

Ուստի, ոչ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ոչ անձամբ ՀՌՀ նախագահը  «Հայելի ակումբի» և նրա ղեկավարի «հետևից չեն ընկել», այդ «ակումբի տակ չեն մնացել» («ամենափափուկ»  մեջբերումները տ-ն Անժելայի մի քանի օր առաջ հնչեցրած ելույթից):  Իրավական տեսակետից Հանձնաժողովին  չի հետաքրքրում տ-ն Անժելայի գործունեությունը համացանցում: Մենք մեր լիազորությունների շրջանակում վերահսկում ենք, որպեսզի հեռուստառադիոընկերությունները գործեն օրենսդրության և ինքնակարգավորման նորմերին համապատասխան: 

Եվ հենց հեռարձակողներն են պատասխանատվություն կրում իրենց եթերի համար: Շատ պարզունակ համեմատություն անցկացնեմ. կարգավորող մարմինները կարգի են հրավիրում ոչ թե պորնոֆիլմի ռեժիսորին կամ դերասաններին, այլ պորնոֆիլմը ցուցադրող հեռուստատեսություններին:

Ուստի, տ-ն Անժելան  կարող է հանգիստ շարունակել իր գործունեությունը, պարզապես, հեռարձակողների տիրույթից դուրս: Քանի հանրությունը հանդուրժում է նման բովանդակությունը, քանի օրենսդրությունը խոցելի է տեղեկատվական անվտանգության տեսակետից, քանի «Հայելի ակումբի» հյուրերի հոսքը չի դադարում, քանի ուժեր և անհատներ կան, որոնք պատրաստ են ֆինանսավորել չարությունն ու սադրանքը. տ-ն Անժելայի «բիզնեսը» պաշտպանված է:

Հ.Գ. Տեղադրում եմ  «Հայելի ակումբի» հաղորդումների  սքրինշոթերը (վերցված է տ-ն Անժելայի ֆեյսբուքյան էջից), որոնք մեկնաբանության կարիք չունեն: Հայաստանի քաղաքացիներին ուրիշ ոչ բովանդակություն «ակումբը» չի առաջարկում»,-գրել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է