

Թիվ 1 Ստուդիայում այս անգամ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է:
Անկախ Հայաստանի պատմության մեջ ներկայիս իշխանությունը երևի թե ամենաթափանցիկ աշխատողն է. երբ բոլոր հնարավոր միջոցներով հնարավոր է դառնում հանրայնացնել ինֆորմացիան, այդ թվում նաև բանակցային հարցերի շուրջ` իշխանությունը առիթը բաց չի թողնում դա հանրայնացնելու։ Բայց երբեմն ինֆորմացիայի հանրայնացնումը կարող է բանակցային սեղանի շուրջ խանգարել բանակցային խոսույթին։
ՀՀ-ն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Արցախին մենակ չթողնի:
Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, կամ ինչպես ժամանակին եղել է` Սերժ Սարգսյանը, այլ Հայաստանի Հանրապետությունը, սա պարզ իրողություն է և բոլորի համար ակնհայտ պետք է լինի:
Իշխանությունը միշտ բաց է և ազատ` ընդդիմության հետ երկխոսելու համար: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը` եթե այս անգամ էլ չստացվի, այլևս չի մասնակցելու ընդդիմության հանրահավաքներին, որոշումը բնականաբար իրենն է, թե ինչ արմատական փոփոխությունների մասին է խոսքը` չեմ կարող գուշակություններ անել, չնայած, որ Քոչարյանի վերջին ասուլիսների ժամանակ հնչեցրած այն միտքը, որ արդեն չգիտի ինչ անի`միգուցե դիմի պլաստիկ վիրաբույժներին, մտածում եմ արմատական փոփոխությունները դրան են վերաբերում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…