Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում նոր նշանակում է տեղի ունեցել:
Քաղաքապետի որոշմամբ աշխատակազմի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Արսենյանին. «Պարոն Արսենյան, շնորհավորում եմ ձեզ, կարծում եմ՝ այն աշխտանքները, որոնք ունենք քաղաքապետարանում եւ համատեղ պետք է իրականացնենք, ձեր փորձով հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,-ասաց քաղաքապետը: