Եվրահանձնաժողովը չի ակնկալում, որ Ուկրաինան մոտ ապագայում կմիանա Եվրամիությանը։
«Հաշվի առնելով այն հսկայածավալ աշխատանքը, որը պահանջվում է ԵՄ ներքին շուկայում և շատ այլ կարևոր ոլորտներում՝ մասնակցությանը նախապատրաստվելու համար, անդամակցության ողջ նախապատրաստումը հավանաբար կտևի ավելի քան մեկ կամ երկու տարի»։
Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին՝ գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում։