«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու։ Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով. «Նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ քաղաքապետարանում այն բանից հետո, երբ հրաժեշտ տա այդ պաշտոնին, Սարգսյանը հավանական չհամարեց դա. «Չեմ կարծում»։