Լրահոս 24/7

Սուքիասյանի առաջարկները՝ ԵԱՏՄ մաքսային սահմանով փոխադրումների կապարակնիքների շուրջ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ճշտեց, թե արդյոք կապարակնքված ապրանքը, որը անցնում է մաքսային հատվածով կամ երկու երկրների մաքսային կետով էլ սքանների միջով անցնելու կարիք չի ունենա՝ հաշվի առնելով հագեցվածությունը այդ հատվածում։  

Հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշեց, որ նախագիծը, ընդհանարպես, միտված է մաքսային հսկողության միջոցները նվազեցնելուն՝ ոչ միայն սքանավորման այլ բոլոր տեսակի միջոցները։

Խաչատուր Սուքիասյանը առաջարկեց ԱԺ-ի հնարավորությունները նախագիծը արագ կյանքի կոչելու համար։ Նա նաև առաջարկեց վիդեոնկարահանման հատված ունենալ, քանի որ Վրաստանը ոչ ԵԱՏՄ անդամ է և կարող  նման ցանկություն ունենա տեսնել, թե ինչ է բեռնվում։

Մուրադյանը նշեց, որ վիդեոտարբերակի մասին չեն քննարկել, սակայն կդիտարկեն այն։ Նա հավելեց, որ ՌԴ-ի և Վրաստանի հետ արդեն պայմանավորվածություն եկել և վրացական կողմի հետ, ըստ էության, խնդիր չունեն։

Սուքիասյանը նաև անդրադարձավ  Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին․ նա փորձեց ճշտել, թե արդյոք, երբ չհիմնավորված գումարով ոչ ռեզիդենտը հայտնվում է սահմանին, ինչ գործիքներից ենք օգտվում։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցանը պատասխանեց, որ նախ պետք է հիմնավորի ծագման աղբյուրը․ չհիմնավորման դեպքում մի քանի տարբերակ կա՝ առաջին դեպքում ոչ ռեզիդենտը չի կարողանում գումարը երկիր մտցնել, երկրոդում՝ այն իրավապահ մարմիններին է փոխանցվում և գումարը անմիջապես սառեցվում է։

Սուքիասյանը վերոնշյալի հետ կապված առաջարկեց, ելնելով ՀՀ շահերից, այն  համակարգել այնպես, որ ոչ հայտնի ծագում ունեցող գումարը մնա ոչ թե ինչ որ մեկի սեյֆում, այլ ՀՀ-ի  համար նախատեսված որևէ հաշվեհամարի մինչև իրավական որոշումը լինի։

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհերԻսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող…

29 mins ago

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պեսկով

«Ռուսաստանի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ ներուժը, բայց ոչ մեկին չեն սպառնում,…

43 mins ago

Դեպի Մեղրի ճանապարհի մի հատվածը փակ կլինի

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2,…

55 mins ago

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության…

1 hour ago

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական…

1 hour ago

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում…

1 hour ago