«Роскомнадзор»-ը կգործարկի համացանցում թրաֆիկի ուղիների մոնիտորինգի համակարգ, որը կվերահսկի տվյալների փոխանցումը բոլոր օպերատորների և կապի մատակարարների միջև և կբացահայտի նրանց, ովքեր չեն համապատասխանում գերատեսչության պահանջներին։
Այդ մասին հաղորդել է «Ведомости» թերթը: Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը՝ պատրաստված թվային զարգացման նախարարության կողմից, արդեն հայտնվել է իրավական ակտերի նախագծերի հարթակում։














