Լրահոս 24/7
07.11.2022

Քաղաքացիներին կբաժանվի 300.000 կտորե պայուսակ

Քաղաքացիներին կբաժանվի 300.000 կտորե պայուսակ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության շուրջ քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, պլաստիկ արտադրանքին այլընտրանք առաջարկողներ և խնդրի շուրջ շահագրգիռ անձինք:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։

Օրենքի կիրարկումից շուրջ մեկ տարի անց նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ քննարկել է գրանցած արդյունքները և առկա իրավիճակը։ Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական իրավիճակով մտահոգ լինելու և դրա բարելավմանն ուղղված կառավարության ջանքերին աջակցելու համար։

Նախարարի տեղակալը խոսել է թափոնների կառավարման համատեքստում Կառավարության իրականացրած և ծրագրավորվող քայլերից, ներկայացրել երկրի ստանձնած միջազգային պարտավորություններն այդ ոլորտում՝ հավելելով, որ միայն ջանքերի համատեղման միջոցով է հնարավոր իրական արդյունքի հասնել։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի երեք հիմնական նպատակները։

Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի առկա իրավիճակը։ Նախարարի տեղակալը Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացների մեջ և սերտ փոխհամագործակցել։

Հանդիպման ընթացքում Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից ներկայացվել է իրենց երկրի փորձը, ինչպես նաև միջազգային գործընկերները իրենց պատարստակամությունն են հայտնել օժանդակել Հայաստանին թափոնների կառավարման և պլաստիկ արտադրանքի դեմ պայքարի շրջանակում։

Ելույթներով հանդես են եկել առևտրի ցանցերի ներկայացուցիչներ և այլընտրանքային արտադրանք առաջարկող տնտեսվարողներ։ Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության մասին՝ պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին։

Գայանե Գաբրիելյանը գործընկերներին խնդրել է յուրաքանչյուրն իր լիազորությունների և գործառույթների շրջանակում միանալ պայքարին։ Նախաձեռնությանն առաջին խորհրդանշական բազմակի օգտագործման տոպրակը նվիրվել է հենց հանդիպման ավարտին՝ «Մագի» ընկերության հիմնադիր Մարգարիտ Ստեփանյանի կողմից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է