Երկրի կենտրոնական մասում Լեհաստանն ընդլայնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Հունիսին ԱՄՆ դեսպան Մարկ Բժեզինսկու հետ մենք սկսեցինք Պովիձեում զինապահեստ կառուցել: Այսպիսով, կարելի է ասել, որ Պովիձեն վերածվում է ռազմական համալիրի, որը պատրաստվում է աջակցել լեհական և ՆԱՏՕ-ի ուժերին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևում»,- ասել է նախարարը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Լեհաստանում տեղակայված է ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող։














