Լրահոս 24/7

Կստեղծվի էթիկայի հանձնաժողով, որը կգործի ՀՀ ԱՆ ենթակայության տակ

 Բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտումը կքննի համապատասխան հանձնաժողովը. Հայաստանում ստեղծվում է էթիկայի հանձնաժողով, որը գործելու է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի իրավական հարցերով խորհրդական Կարինե Աբրահամյանը տեղեկացրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բժիշկները թույլ կտան  մասնագիտական էթիկայի կանոնների խախտում, և կլինի բողոք, հանձնաժողովն իրավունք կունենա քննել դեպքը և կարգապահական տույժ կիրառել բժշկի նկատմամբ:

«Հայաստանում մինչև այս չի եղել էթիկայի կանոն, բայց դա օրենքի պահանջ է, ու գրեթե բոլոր երկրներում այն գործում է»,-ասաց նա:

Անդրադառնալով օրինակներին՝ մասնագետը նշեց, որ էթիկայի կանոնները  կարգավորում են ոչ միայն բուժաշխատողի և բուժառուի, այլև բուժաշխատողների միջև հարաբերությունները. դրանք կկարգավորեն նաև ինչպես երրորդ անձանց հետ բուժաշխատողների հարաբերությունները:

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանն էլ ընդգծեց՝ որպեսզի բժիշկները տեղեկացված լինեն էթիկայի կանոնների մասին, Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրը առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է հատուկ դասընթաց:

«Կարևոր է  ընդգծել,  որ դասընթացը կրեդիտավորված է և, մասնակցելով դրան,  բուժաշխատողը կստանա 10 ինքնակրթական կրեդիտ»,- ասաց նա:

Դասընթացն անվճար է և հասանելի բոլորին: Դասընթացին կարելի է մասնակցել  Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային ուսուցման հարթակում:

Աղբյուրը՝ Արմենպրես։

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

2 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

3 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

4 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

5 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

20 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

24 hours ago