Լրահոս 24/7

Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ-ը խոստանում է աջակցել Ուկրաինային

Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում՝ անկախ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներից։

«Մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգների աջակցությունը կլինի կայուն և անսասան» – այս կապակցությամբ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային օգնության հարցում Բայդենը ձգտում է միջկուսակցական համագործակցության։

Ավելի վաղ հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ասել էր, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի միջանկյալ ընտրություններում, ապա Կիևն այլևս չի ԱՄՆ-ից ստանա «ստորագրված չեկեր՝ ցանկացած գումար նշելու հնարավորությամբ»։ Այս խոսքերը քննարկման առիթ դարձան Ուկրաինային ԱՄՆ ռազմական և տնտեսական օգնության հնարավոր կրճատման մասին։

CNN-ին տված հարցազրույցում Մաքքարթին ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինային, սակայն անհրաժեշտ է համարում համոզվել, որ «միջոցները գնում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ են։ Կոնգրեսը պետք է կարողանա ազատ բանավեճ անցկացնել այս թեմայով»։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

14 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

18 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

18 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

18 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

19 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

19 hours ago