Լրահոս 24/7
08.11.2022

Ֆիդանյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության INL Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրենին

Նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ բավական լուրջ համատեղ աշխատանքներ են տարվել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության ստեղծման, տեխնիկական վերազինման, պարեկների վերապատրաստման ուղղությամբ։

Ջեյմս Էփլգեյթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմը տպավորված է բարեփոխումներով արձանագրված առաջընթացով և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն ու աջակցությունը Հայաստանի ոստիկանության արդիականացման ու ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր ևս՝ կապված նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության, ջրային պարեկային ծառայության ներդրման, ծառայությունում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ։

Այցի շրջանակներում Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև պարեկային ծառայությունում և ոստիկանության կրթահամալիրում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54