Ամուլսարի չարչրկված թեման, որը սկիզբ է առնում հեռավոր 2006-ին, ակտիվացրել է նախկին ու ներկա ընդիմադիրներին։
Այս հարցում մի բան ակնհայտ է՝ որևէ բանական մարդ չի կարող առհասարակ կողմ լինել հանքի առկայությանը։
ԲԱՅՑ․ Ահա այս բայցին են բախվում թէ սրտացավ քաղաքական գործիչները, թե բնապահպան ակտիվիստները և թե վերջին 20 տարիների ընթացքում երկրի քաղաքական դաշտի երկրորդ ուժի ներկայացուցիչները։ Պոպուլիզմը, ինչ խոսք, լավ գործիք է, բայց ոչ միշտ էֆեկտիվ։ Այն երբեմն կարող է չաշխատել։ Դրա վառ ապացույցը ազգային ժողովի բակում Նաիռա Զոհրաբյանի և ակտիվիստներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպն է։ Տրվեց շատ պարզ և, գուցե, հռետորական հարց․ «Որտեղ էիք դուք, երբ 2006-ին ի հայտ եկավ «Global Mining»-ը և Ամուլսարի թեման։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը թե կոալիցիոն ֆորմատով, թե Ազգային ժողովում Հանրապետականի հետ ուս-ուսի օրենքներ ընդունելով, ունի նաև պատասխանատվության իր բաժինը։

Փաշինյանի կառավարությունը հանգել է նախկիններից ժառանգած հերթական խնդրին, բայց, որքան էլ մեծ լինի գայթակղությունը տրվելու էմոցիաներին, շատ կարևոր է, որ նման հարցերում ցուցաբերվի պետականամետ և պրագմատիկ որոշում։

Ի՞նչ է ասում Փաշինյանը

Ունենք երկու տարբերակ․

Չեղարկել պայմանագիրը և կասեցնել հանքի շահագործումը՝ ունենալով ֆինանսական և բիզնես միջավայրի հեղինակության կորուստներ։

Գնալ կառավարման մոդելի խստացման ճանապարհով և փոխել հանքարդյունաբերության ողջ փիլիսոփայությունը։

Երկրորդ տարբերակը, թեև ոչ պոպուլյար, բայց պետության շահի տեսանկյունից՝ միակ ճիշտ որոշումն է։

Վարչապետի ընդիմախոսները, ովքեր իրար հերթ չտալով շահարկում են «Իշխանությունը ժողովրդինն է» թեզը և փորձում «նեղը գցել» լեգիտիմության ամենաբարձր ցուցանիշ ունեցող վարչապետին, ունեն իրենց նեղ հաշվարկները։ Փաշինյանն այս հարցում կարող է գնալ երրորդ ճանապարհով և Ամուլսարի հարցը դնել տեղական կամ համահայաստանյան հանրաքվեի։ Այս տարբերակը կվնասի առաջին հերթին հենց իրեն և ընդիմախոսներին առիթ կտա ենթադրելու, որ Փաշինյանը խուսափում է իր վրա վերցնել կարևորագույն հարցերում որոշում կայացնելու պատասխանատվությունը։ Երբեմն հանրությանը հուզող շատ հարցերում կառավարությունը պարտադրված է լինում ցուցաբերել քաղաքական կամք և պետական մտածողություն և գնալ ոչ պոպուլյար որոշումների, թեկուզ սեփական հեղինակության հաշվին։ Ցանկացած կառավարություն դատապարտված է «տապալման», անկախ գրանցված արդյունքներից։ Հանրային լարվածությունը կմեղմի թերևս մեկ հանգամանք․ Բոլոր պատասխանատուներին ենթարկել պատասխանատվության՝ Սանիթեք, Ամուլսար, այս շարքը կարելի է երկար շարունակել։ Այս որոշումը լինելու է կառավարության և հատկապես Փաշինյանի պատասխանատվությունը, և դրա հետ հանրությունը պիտի հաշվի նստի, իսկ բնապահպանները իրենց ուժն ու եռանդը թող ուղղորդեն ոլորտը վերահսկելու, բարելավելու և մոդեռնացնելու դաշտ։

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

2 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

2 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

3 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago