Լրահոս 24/7
08.11.2022

ԱՍՀ նախարարության պաշտոնյաները պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

ԱՍՀ նախարարության պաշտոնյաները պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա: 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրությամբ, արձանագրվել է, որ Նախարարության պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, պաշտոնեական դիրքը օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 17 մլն 509 հազար 976 դրամ գումարը յուրացրել կամ վատնել են՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Մասնավորապես, ձեռք բերված 4 մլն 670 հազար դրամ արժողությամբ բժշկական սարքավորումը` «Ուլտրաձայնային սոնոգրաֆիկ ապարատը», գնման օրվանից՝ 2017 թվականից, չի շահագործվել:

Ավելին՝ Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ ՊՈԱԿ-ը նշված սարքավորմամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու թույլտվություն չի ունեցել:

Բացի դրանից՝ ձեռք են բերվել էլեկտրական կառավարմամբ բժշկական 72 մահճակալ՝ մեկ միավորի արժեքը 500 հազար դրամ (ընդհանուր՝ 36 մլն դրամ) և նույն քանակով բժշկական մահճակալի ներքնակ՝ մեկ միավորի արժեքը 58 հազար 333 դրամ (ընդհանուր՝ 4 մլն 200 հազար դրամ): Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ մահճակալի «Ձգման կանգնակի թույլատրելի ծանրաբեռնունակությունը՝ 110 կգ է», իսկ ներքնակի բեռնունակությունը՝ 125 կգ: Մինչդեռ, համացանցի բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ նմանատիպ էլեկտրական կառավարմամբ մահճակալը ներքնակով, շուրջ երկու անգամ ավելի՝ 280 կգ առավելագույն անրաբեռնունակությամբ, առաջարկվում է ընդամենը 380 հազար դրամ նախահաշվային գնով (գնի տարբերությունը 72 մահճակալի դեպքում՝ 12 մլն 839 հազար 976 դրամ):

Պայմանագրերով 9 մլն 245 հազար 300 դրամ արժեքով մատակարարված 14 անուն էլեկտրական տեխնիկայից 6-ը և «Նիսան Ուրվան» մակնիշի 2 ավտոմեքենաները՝ 34 մլն դրամ ընդհանուր արժեքով չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին, սակայն ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2017 թվականին պատվիրատուի և մատակարարի հետ կազմել են իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման կեղծ ակտեր՝ արձանագրելով, որ նախատեսված  մատակարարումները համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին:

Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2022 թվականին ստուգումներ է իրականացրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և պարզել, որ 2020 թվականին պետական բյուջե վերադարձման ենթակա 10 մլն դրամը որպես պարգևավճար հատկացվել է տնօրենին և վարչական անձնակազմին՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Արձանագրվել է նաև, որ 2018 թվականին ՊՈԱԿ-ի ճաշացուցակներով դուրս գրված 83 մլն 395 հազար 200 դրամի սննդամթերքի փոխարեն հաշվապահական հաշվառման տվյալներով դուրս է գրվել 85 մլն 814 հազար 300 դրամի սննդամթերք՝ 2 մլն 419 հազար 100 դրամով ավելի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է