ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Այս մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Ուրախալի է տեսնել, որ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կրկին մասնակցում են ուղիղ բանակցությունների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին, և ողջունում է ԱՄՆ-ի ջանքերն այս հարցում»,- գրել է նա Twitter-ում։
Good news. It’s encouraging to see ministers @AraratMirzoyan and @Bayramov_Jeyhun engaging again in direct talks. #NATO supports the normalisation of relations between 🇦🇲 and 🇦🇿, key for the stability and prosperity of the South Caucasus, and welcomes 🇺🇸 efforts in this regard https://t.co/uo47IT4eBu
— Javier Colomina (@JavierColominaP) November 8, 2022














