Լրահոս 24/7
09.11.2022

Արվելու է ամեն բան բարձր պաշտոններում կանանց ներգրավվածությունը ՀՀ-ում բարձրացնելու ուղղությամբ․ Ա․ Հակոբյան

Արվելու է ամեն բան բարձր պաշտոններում կանանց ներգրավվածությունը ՀՀ-ում բարձրացնելու ուղղությամբ․ Ա․ Հակոբյան

Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի շրջանակներում մասնակցել է «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը և հանդես եկել խոսքով՝ նշելով, որ նման գաղափարախոսությամբ է առաջնորդվում Հայաստանի կառավարությունը:

Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության վերջին տարիների քայլերը միտված են առողջապահական ոլորտում առաջընթացին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մոր և մանկան առողջությանը, պարտադիր առողջապահական համակարգի ներդրմանը և մի շարք այլ ծրագրերի:

Ըստ վարչապետի տիկնոջ՝ կառավարության քաղաքական կամքը ապացուցվում է նաև առողջապահական համակարգի բյուջեի ավելացմամբ, ինչը հնարավոր է դարձնում առաջնահերթություն դարձած բարեփոխումների իրականացումը։

Աննա Հակոբյանը քննարկման մասնակիցներին նաև վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն բան բարձր պաշտոններում կանանց ներգրավվածությունը Հայաստանում բարձրացնելու ուղղությամբ:

Վարչապետի տիկինը ներկա է եղել նաև «Երբ մենք քայլում ենք սառույցի վրայով, կարող ենք նաև պարել», «Կանանց առաջնորդության կարևորությունը» խորագրով պանելային քննարկումներին: Բանախոսների թվում են եղել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Սամի Բահուսը, ԱՄՆ պետքարտուղարության կանանց հիմնախնդիրների հարցերով ավագ մասնագետ Կատրինա Ֆոտովատը և այլ ազդեցիկ կանայք գրեթե ամբողջ աշխարհից:

«Կանայք, պատերազմը և խաղաղությունը» խորագրով պանելային քննարկման բանախոսներից են եղել Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլես Ֆերնանդեսը, ում խոսքով այս պահին աշխարհում շարունակվող շուրջ 30 պատերազմ կա, որոնցից հիմնականում տուժում են հենց կանայք:

Ռոբելսը օրինակ է բերել իրենց զինված ուժերը, որի կազմում մեծ թվով կանայք կան, և այդ համատեքստում կարևորել նրանց ներգրավածությունը բանակային գործում: Ըստ նախարարի՝ Իսպանիայում քայլեր են ձեռնարկվում կոնֆլիկտների հանգուցալուծման գործում կանանց դերն ավելացնելու ուղղությամբ՝ վստահ լինելով, որ կանայք աշխարհը փոխելու մեծ ներուժ ունեն։ Զինվորական համազգեստով կանայք պետք է աշխարհում ավելի շատ լինեն, ինչը կնպաստի հենց խաղաղությանը, նշել է նախարարը։

Ֆորումի շրջանակում Աննա Հակոբյանը կարճ զրույց է ունեցել Իսլանդիայի չորրորդ նախագահ Վիգդիս Ֆիննբոգադոուտտիրի հետ, որը համարվում է աշխարհում առաջին կինը, ով ընտրվել է սահմանադրական և ժողովրդավար պետության ղեկավար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է