

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը։
Նիստին ներկա չէր ամբաստանյալներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը։ Պատճառը նրա առողջական վիճակն է եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…