«Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի շատ այլ թիմակիցներ, չկարողացավ շրջանցել իմ անձը և հնչեցրեց ստահոդ տեղեկություններ: Ինձ վերագրվեց մի հայտարարություն, որը երբևէ չի արվել իմ կողմից:
Հասկանում եմ, որ այդ գործիչները չունեն ադեկվատ քաղաքական օրակարգ, սակայն չեմ կարծում, թե այս բախտորոշ փուլում արտաքին մարտահրավերներից մեզ շեղելը ճիշտ է՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում անձամբ զերծ եմ եղել ներքաղաքական գնահատականներից:
Պարզապես ցավալի է, որ Արծվիկ Մինասյանի նման՝ երբեմնի կոմպետենտ գործիչները կարող են նման ստեր տարածել՝ նպատակ ունենալով սպասարկել իրենց քաղաքական առաջնորդի նեղ շահերը:
Շաբաթներ առաջ նույն եթերում ասել եմ, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը պետք է դիրքորոշում հայտնեն իրենց իսկ կողմից շահարկվող «միջանցքի» վերաբերյալ: Պետք է հստակ ասեն՝ Հայաստանի ինքնիշխանությունը իրենց համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ: Մինչ օրս հստակ չեն արտահայտվել, մինչդեռ պատկառելի տարիքի մարդը հասել է Հ1-ի եթեր ու խոսում է իմ ու Փաշինյանի սուրճ խմելուց»:
Հ.Գ. Լուսանկարում երբեմնի կոմպետենտ գործչի համբավ ունեցող Արծվիկ Մինասյանն է, ով մերժում էր սուտն ու կեղծիքը»,- գրել է ՀՀ հատուկ հանձանարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ…
«Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը: Այդ համատեքստում,…
Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և, ըստ էության,…
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…