«Այսօր հանդիպման էի Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի բլոկի պաշտոնյաների հետ։ Ասացին, որ Ֆրանսիայում ԱԱՀ տոկոսադրույքը 20% է, իսկ գրքերի համար ԱԱՀ-ն 5% է։
Անկախ այն բանից, որ գրքերի ԱԱՀ-ն աշխարhի մոտ 100 պետություններում 0% է, իսկ Հայաստանում 20, ես չեմ կարծում, որ ԱԱՀ-ի նվազեցումը կամ զրոյացումը մեծ ազդեցություն կունենա ընթերցանության մակարդակի վրա։
Խնդիրն այլ է։ Նախ ասեմ, որ խոսում եմ առհասարակ գրքի մասին՝ և էլեկտրոնային, և թղթե։
ա/Հրատարակիչներին խանգարում է և շատ ռեսուրս է տանում, որ գրքերի մի մասը ազատված է ԱԱՀ-ից, իսկ մյուսը՝ ԱԱՀ 20%: Առնվազն երկու հաշվապահություն պիտի վարել։
բ/ Բնագավառի ձեռնարկությունների մի մասը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, մյուսը՝ շրջանառության հարկի, ինչը խաթարում է մրցակցությունը։
գ/ ԱԱՀ-ի զրոյացումը կամ ԱԱՀ-ից ազատելը, իմ կարծիքով, գների վրա մեծ ազդեցություն չի ունենա։ Հրատարակիչները գիրքը վաճառում են այն գնով, որը պատրաստ է ընթերցողը վճարել։ Հիմնական հրատարակիչները գիրքը վաճառում են ինքնարժեքից ցածր գնով և ԱԱՀ-ի անգամ զրոյացումը, իմ կարծիքով, չի բերի գների նվազեցման։ Բայց կարող է ունենալ համբավի էֆեկտ։ Որ պետությունը կարևորում է այս բնագավառը և քաղաքացիների ուշադրությունը հրավիրում է դեպի գիրքը։
դ/ Ամենակարևորը։ Հայաստանի մեծ մասը չի կարդում, քանի որ չի կարողանում կարդալ, կարդալու ձիրք չունի։ Իսկ մյուս մասը կարդում է ռուսերեն լեզվով։ Ռուսերեն գրքեր ավելի շատ ենք գնում, քան հայերեն։
Անկախ նրանից, թե ինչ լեզվով ենք կարդում, ինչ կրիչով ենք կարդում, մենք գնում ենք մեկ շնչի հաշվով 7 անգամ ավելի քիչ գիրք, քան հարևան Վրաստանում։ Էլ չեմ համեմատում մեզ Թուրքիայի և Իրանի հետ։ Իմաստ չունի։ Իսկ քանի որ մեր գրադարանները փակվել են, իսկ չփակվածների մեծ մասը չի գործում և քանի որ դպրոցական գրադարանները միայն դասագրքերի պահեստ են, ապա կարելի է ասել, որ մենք նաև անգամներ քիչ ենք կարդում, քան այլ երկրներում։
Ինչ կարելի է անել։
1.Դպրոցում կարդալը սովորեցնել անխտիր բոլոր աշակերտներին։ ԿԳՄՍՆ-ն պիտի պարտավորվի, որ տարրական դպրոցն ավարտողը պիտի ընթերցման հմտություն ունենա։
2.Դպրոցների գրադարանները պետք է ձևափոխել հարմարավետ մեդիադարանների և համալրել գրքերով։ Իսկ բյուջեի 250 միլիարդով ծախսերի ավելացման ցանկում գիրք և գրադարան բառերը բացակայում են։
3. Համայնքապետարանները պետք է վերաբացեն նախկին գրադարանները։
Բայց այս ամենը չի լինի, առանց հասարակական ճնշման։
Իսկ եթե ճնշում չլինի այս գործում, ապա չի լինի հաղթանակ ոչ ռազմական և ոչ էլ՝ այլ։
Այսօրվա աշխարհում հաղթանակը պայմանավորված է քաղաքացիների գիտելիքի ու հմտությունների մակարդակով»,- գրել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…
Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…
Պենտագոնը կարող է շարունակել Ուկրաինային մատակարարել ATACMS մարտավարական հրթիռային համակարգեր, սակայն սահմանափակ քանակությամբ, հաղորդում է…
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Եվրամիությունը ներկայումս…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…