Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար:
Մանուչարյանն անցնում է նաև այլ գործով, որի շրջանակում ամիսներ շարունակ կալանավորված էր և հոկտեմբերի 7-ին գրավի դիմաց ազատ էր արձակվել: