Լրահոս 24/7
11.11.2022

Երկու տարի առաջ ՀՀ-ում կանխվեց հեղաշրջման փորձը. Մարուքյան

Երկու տարի առաջ ՀՀ-ում կանխվեց հեղաշրջման փորձը. Մարուքյան

«Այսօր ամեն բանից խոսվեց, բայց ոչ ոք չասաց, որ երկու տարի առաջ Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը: Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը»:

Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շնորհակալություն հայտնելով իր թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր այդ գիշերը խորհրդարանում էին՝ իր հետ և հաջորդիվ ժամերին և օրերին ցուցաբերում էին բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն՝ պահելով պետականության հիմքերը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական պատերազմի 44-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որով դադարեցվում են ռազմական գործողությունները, ՀՀ-ում մի խումբ անձինք, ներխուժելով Կառավարության, Ազգային ժողովի շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր, զանգվածային անկարգություններ հրահրեցին:

Ըստ ՀՀ ազգային անվտանգության տարածած հաղորդագրության՝ գործադիր, օրենսդիր մարմինների շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր ներխուժած անձինք դաժան ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին, վնասել պետական գույքը, կատարել գողություններ և այլ գործողություններ: 

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ զանգվածային անկարգություններ իրականացրած անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել էին ընդդիմադիր ուժերի քաղաքական համախոհները, մասնավորապես՝ պարզվել էր, որ այդ անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ՀՅԴ անդամ կամ նրանց համախոհ հանդիսացող անձինք, Հայաստանի հանրապետական կուսակցության համախոհները, նախկին պատգամավորների օգնականները և այլք:

Տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ:

Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է