Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Նա մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին ապօրինի շինարարությունը չդադարեցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։
Երեկ նրան ձերբակալել էին Բերդի նորընտրիր ավագանու նիստից անմիջապես առաջ, որի ընթացքում պետք է ընտրվեր համայնքի ղեկավար։
Սեպտեմբերին կայացած ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը չէր հավակնում համայնքապետ դառնալ, ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել ու հրաժարվել մանդատից: Մանդատից հրաժարվելու դիմումը գրել էր բանտում, որտեղ գտնվում էր արդեն մեկ տարի մեկ այլ քրեական գործով՝ նույնատիպ մեղադրանքով։
Արդեն դատարանում քննվող այս գործով Հարություն Մանուչարյանը դեռ իր պաշտոնավարումից առաջ ապօրինի շինություն էր կառուցել և պաշտոնը ստանձնելուց հետո կեղծ փաստաթղթերով այն ձևակերպել որդու անունով։
Մանուչարյանը, որ մինչև երեկ դեռ համարվում էր Բերդի փաստացի համայնքապետը, պետք է վարեր ավագանու նիստը, բայց այն տեղի ունեցավ իր բացակայությամբ։
11 կողմ ձայնով Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով էր անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը։
Հատկանշական է, որ 4-ից 3-ը մեղադրվում են պետությանը և համայնքին վնաս հասցնելու համար:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…