Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
Գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ:
Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին:
Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել 100-ից ավելի նոր աշխատատեղ: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, արտադրման ամբողջ համակարգն ավտոմատացված է։ Գործարանոում արտադրվելու են լիառացիոն համակցված կերեր, ինչպես նաև տարբեր տոկոսային հարաբերությամբ լրացակերերի (կոնցենտրատների) լայն տեսականի։
Բաղադրատոմսերի հաշվարկը կատարվում է վերջին սերնդի ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ բոլոր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների և թռչունների համար։ Արտադրանքի մեջ օգտագործվող վիտամինային-միներալային հավելումները եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության են:
Տեսանյութը՝ Արմենպրեսի։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…