Ռուսական զորքերի դուրսբերումը Խերսոնից դեպի Դնեպրի ձախ ափ ավարտվել է նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը հինգին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
«Աջ ափին ոչ մի զինտեխնիկա ու զենք չի մնացել։ Բոլոր ռուս զինծառայողներն անցել են Դնեպրի ձախ ափ։
Ռուսական զորքերի խմբավորման անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական կորուստներ չեն եղել»։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ գիշերվա ընթացքում՝ ռուսական նահանջի ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են «խափանել խաղաղ բնակիչների տեղափոխումը և զորքերի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ»։ Մասնավորապես, HIMARS MLRS արկերը հինգ անգամ խոցել են գետի անցումները։
Նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինա ռուսական ներխուժման հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինի առաջարկով հրամայել է զորքերը Խերսոնից դուրս բերել Դնեպրի ձախ ափ։ Այս որոշումը պայմանավորված էր քաղաքն ամբողջությամբ մատակարարելու անհնարինությամբ և ռուս զինվորների կյանքը փրկելու ցանկությամբ։ Խերսոնը Ուկրաինայի միակ տարածաշրջանային կենտրոնն էր, որը գրավվել էր ռուսական բանակի կողմից երկիր ներխուժման սկզբից։
Աղբյուրը՝ Meduza.io
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…