

Հայաստանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի, սակայն այդ լուծումը պետք է առաջին հերթին տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:
«Ես որքան ծանոթ եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ինքն ասում է, որ Սոչիի ու Պրահայի հայտարարություններով ԼՂ հարցը լուծվել է: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Պրահայից և Սոչիից առաջ էլ էր այդ նույն արձանագրումն անում»,-ասաց Փաշինյանը՝ կարևորելով հասկանալը, թե որն է Ալիևի արձանագրման տարբերությունը Պրահայից ու Սոչիիից առաջ ու հետո:
Վարչապետը վերահաստատեց՝ հայկական կողմը մշտապես ասել է ու ասում է, որ երբեք էլ ԼՂ-ի հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան է այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունն ի վիճակի չի եղել այս կոնտեքստն ամբողջությամբ ներկայացնել միջազգային հանրությանը: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:
«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, ուրեմն ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա: Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է ոչ միայն Հայաստանը, այլ նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի: Մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է առաջին հերթին տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո»,-ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե իբր հայերը ոչ մի խնդիր չունեն կամ չեն ունենա՝ Փաշինյանն առաջարկեց գնալ ու տեսնել՝ Հադրութի ժողովուրդը հիմա ունի՞ խնդիր, իրենց տներում ապրո՞ւմ է:
«Ո՞րն է ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական տեսլականը. որ Ղարաբաղում ապրող բոլոր հայերը պետք է արժանան այն նույն ճակատագրին, ինչ վիճակում այս պահին գտնվում են Հադրութի հայե՞րը: Այդ դեպքում, ուրեմն, պետք է արդարացված համարել իմ այն արձանագրումը, որ այս ամենից ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է ստացվում կամ հենց այդպես էլ կա»,-ասաց Փաշինյանը:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…