

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը: Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա բանակցություններ երկու փուլով անցկացված մրցույթի նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ:
Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ և պատասխանել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների բարձրացրած հարցերին: Նախարարության ենթակայության թանգարաններում միասնական տոմսային տնտեսության ներդրման համար համապատասխան ծրագրի ձեռքբերման նպատակով ձևավորված մասնագիտական խումբը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Խորհրդատուի կարգավիճակով նախաորակավորման նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…