Լրահոս 24/7

Փաշինյանի խոսքով՝ Սոչիի փաստաթուղթը Հայաստանի համար ընդունելի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահի հետ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային հանդիպումներում ասել է, որ Հայաստանը պաշտպանում է ՌԴ դիրքորոշումը:

Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Ի վերջո, Սոչիում աշխատանքի արդյունքում ստացվել է մի փաստաթուղթ, որի հետ բոլորը համաձայն են»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ սեղանին դրվել է մի փաստաթուղթ, որի ներքո Հայաստանը համաձայնել է ստորագրել, և համարում է օգտակար: Հարցին՝ դեռ շրջանառության մե՞ջ է արդյոք ռուսական առաջարկը, Փաշինյանն պատասխանեց՝ հարցի պատասխանը պետք է Ռուսաստանը հնչեցնի:

«Մենք ասել ենք՝ այդ տարբերակը մեզ համար ընդունելի է: Այդ թեման հրապարակային է դարձել ՌԴ նախագահի «Վալդայ» ակումբում արած հայտարարությունից հետո: Ուստի ձեր հարցը վերահասցեագրում եմ ՌԴ-ին, թող իրենք հրապարակային պատասխանեն»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատեց՝ Հայաստանը շարունակում է խաղաղության պայմանագրի ջատագով լինել, սակայն անհրաժեշտ են երաշխիքներ, որ պարտավորություններ ստանձնելու դեպքում Ադրբեջանը կկատարի դրանք:

Փաշինյանի խոսքով՝ էական չէ այդ դերը կստանձնի ՌԴ-ն, ՄԱԿ-ը, թե այլ «միջազգային կարևոր խաղացող», Հայաստանը ուրախ կլինի և պատրաստ պայմանագիրը ստորագրել:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago