

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հնարավորություն տեսնում է. խոսակցությունը զարգանում է, կանգ չի առել:
Վարչապետը այս մասին ասաց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում` անդրադառնալով դիտարկմանը, որ հայ-թուրքական հնարավոր կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը խոսում է Ադրբեջանի մասին:
«Այո, ասվում է՝ առանց նախապայմանների, բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանն այդ խոսակցության մեջ ներկա է: Բայց, այն, որ պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առնվազն վատ չէ»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Թուրքիան կարող էր նաև պաշտոնական մակարդակում արձանագրել, որ կա նախապայման՝ հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետը հավելեց.
«Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել: Մենք էլ ենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորենք: Եվ ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել նաև մի շարք նրբություններ, թե Հայաստանը մի շարք հարցերի վերաբերյալ ինչպես է տեսնում Թուրքիայի դիրքորոշումները, ինչպես է ընկալում, ինչպես է մեկնաբանում: Եվ փորձել եմ նաև հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»:
Փաշինյանն արձանագրեց, որ վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք որոշակի նոր խոսույթ են բերում:
«Օրինակ, վերջերս ես նկատեցի, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը, որը նաև արտաքին քաղաքական հարցերով խորհրդական է, իր հարցազրույցում կարևորեց ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը, որը նույնպես շատ կարևոր և նուրբ բաղադրիչ է: Այո, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ սերտ են, սակայն, չգիտեմ՝ Թուրքիայի մոտեցման փոփոխություն կլինի՞, թե՞ չի լինի, եթե բոլորի համար ակնհայտ լինի, որ Ադրբեջանն ուղղակի խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց դրա հիմնավորման համատեքստ ունենալու»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շփման, նաև իր և Թուրքիայի նախագահի անձնական շփումների արդյունքում տեսնում է, որ կան հնարավորություններ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման:
«Սակայն դա չի նշանակում, որ ես երաշխավորում եմ, որ կլուծվեն այդ հարցերը: Դա նշանակում է, որ խոսակցությունը ավարտված չէ, ընդհակառակը` խոսակցությունը սկսվել է և զարգանում է, կանգնած չէ»,-ասաց նա:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…