Լրահոս 24/7

2023 թ․ քաղաքային տրանսպորտը 70 տոկոսով համալրված կլինի․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցազրույց է տվել Civilnet լրատվականին։ Անդրադարձ է կատարվել մի շարք խնդրահարույց թեմաների՝ Երևանի զարգացման հեռանկարին, հանրային տրանսպորտի խնդրին, աղմուկի, փոշու ու չվերահսկվող շինարարությանը և այլ հարցերի։

Անդրադառնալով  հանրային տրանսպորտի խնդիրներին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է․

Քանակային համալրումը որպես այդպիսին մենք 2023 թվականին 70 տոկոսով կունենանք։ Բայց միայն տրանսպորտի ձեռքբերումով չէ, որ երթուղային ցանցը լուծվելու է, մենք փողոցներում ճիշտ երթևեկության կազմակերպում պետք է ունենանք, ինչպես տարբեր երկրներում է, քաղքացիները իմանան, թե, որ պահին է ավտոբուսը մոտենալու իրենց։ Հիմնական նպատակը այն է, որ քաղաքացին կարողանա կանխատեսի, արագ A կետից B կետը տեղափոխվի․  բարդ համակարգ է, բայց դրա լուծումը ես ամբողջությամբ տեսնում եմ։ Մենք այս պահի դրությամբ անցած տարի 211 ավտոբուս էինք ձեռք բերել, այս տարի 165, կարծում եմ դեկտեմբերին այդ խմբաքանակը կհասնի։ 30 տրոլեյբուսի մրցույթ էինք հայտարարել, որոնցից 15-ը Երևանում կլինի դեկտեմբերին, հաջորդ՝ 15-ը կարծում եմ կլինի հունվար-փետրվար ամիսներին։

-Մենք Աջափնյակում իսկապե՞ս կունենանք մետրոյի կայարան, թե՞ առաջիկայում ընտրություններ  են դրա համար ենք խոսում մետրոյի մասին։

– Նախագծման աշխատանքների մրցույթը դեռ 2020 թվականին էր հայտարարվել, երբ դեռ նախընտրական փուլի մասին խոսակցություններ անգամ չկային, ունենալ՝ ես  վստահ եմ, որ հնարավորություն կա ունենալու Աջափնյակում մետրոյի կայարան։ Այս պահի դրությամբ փաստ է, որ ունենք նախագծող կազմակերպություն և նախագծման աշխատանքներ, մենք ուսումնասիրում ենք, հանձնում-ընդունում ենք իրականացնում և ակնկալում ենք, որ հաջորդ տարի կունենանք ամբողջական նախագիծը, որից հետո արդեն պետք է բանակցել, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով է մետրոպոլիտենի նոր կայարանը կառուցվելու, քանի որ գիտեք՝ լինի համայնքային, թե պետական բյուջե, պետք է բյուջետային հատկացում լինի, այս պահի դրությամբ բյուջետային հատկացում չկա, բայց, երբ լինի նախագիծը և մենք ունենանք տվյալ, թե որքան կարժենա կայարանի կառուցումը՝ մենք հնարավորություն կունենանք հասկանալ՝ ինչ ֆինանասական միջոցներից ենք աշխատանքները սկսելու։

ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

20 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago