Լրահոս 24/7

ՀՀ  կառավարությունը վարկավորվելու որևէ իմիջային դժվարություն չունի. Տ․ Խաչատրյան

Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրիլիոն 625 միլիարդ դրամ կամ Համախառն ներքին արդյունքի 49,6 տոկոսը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2023 թվականի ընթացքում կնվազի արտաքին պարտքի կշիռը և տարեվերջին կկազմի 58,6 տոկոս՝ այս տարեվերջի 62,1 տոկոսի փոխարեն»,- նշեց նա:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ մեր մակրոտնտեսական քաղաքականության հուսալիության մասին հատկապես վկայում է այն, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ:

«Մեր միջազգային գործընկերներն էլ կասեն, որ Հայաստանի կառավարությունը վարկավորվելու կամ նոր վարկային միջոցներ ներգրավելու որևէ իմիջային դժվարություն չունի, և դա իր մակրոտնտեսական հուսալի քաղաքականության արդյունքն ու հետևանքն է: Երբ կարիք առաջանա, մեր միջազգային ֆինանսական գործընկերները պատրաստ են արձագանքել և տվյալ պահի համար ամենաբարենպաստ պայմաններով վարկավորում առաջարկել»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

11 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago