Թիվ 1 հարցազրույցների շարքում ներկայացնում ենք Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին։
Պարոն Իսկանդարյանը նշեց, որ խնդիրը նրա մեջ չէ՝ ով է միջնորդը, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանա փոխզիջումային որոշման գնալ Հայաստանի հետ՝ այդ դեպքում միջնորդի խնդիր չի լինի, միջնորդ վերջին հաշվով կարող ենք գտնել անգամ մի երկրի դեմքով, ով նույնիսկ շատ հեռու է տարածաշրջանից․ հարցը դրանում չէ․ հարցը նրանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա համաձայնություն․ ձգտումները տարբեր են․ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանն ուզում է Արցախը։
Ի՞նչ է անում Ադրբեջանը՝ միանշանակ պարզ է ինձ, և ոչ միայն ինձ․ դա հարաբերություն չէ․ դա ճնշում է․ Ադրբեջանը ճնշում է հայկական կողմին՝ գնալու այն որոշումներին, որոնք պետք են Ադրբեջանին. Հայաստանն այնուամենայնիվ՝ չի գնում այդ տարբերակին։
Նա հավելեց, որ Ադրբեջանը պատճառ չունի փոխելու իր մարտավարությունը, քանի որ բոլորը հիմա Ուկրաինայի հարցերով են, և զբաղված են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողով, և Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ շահել ստեղծված վիճակից։
Հայաստանը պետք է բարձրացնի իր սուբյեկտայնությունը․ դա հեշտ չի լինում․ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, իսկ այդ իրավիճակը սովորական չէ․ պետք է աշխատել․ ուրիշ ելք չկա:
Եթե մենք մտածել ենք, որ մեր հետաքրքրությունները Ռուսաստանի հետ համընկել են՝ ապա մենք սխալ ենք մտածել․ այդպես չի եղել երբեք,- եզրափակեց նա։
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…