Գլխավոր
21.08.2019

Սա օրինական իշխանության դիրքերը թուլացնելու փորձ է, որը չի ստացվելու․ Գուրգեն Արսենյան

Սա օրինական իշխանության դիրքերը թուլացնելու փորձ է, որը չի ստացվելու․ Գուրգեն Արսենյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը:

– Անդրադառնանք ամենաթեժ թեմային, որն այս օրերին հայկական լրատվամիջոցների առաջին էջերից չի իջնում. դա Ամուլսարի թեման է և քաղաքական իշխանության արձագանքն այդ թեմային: Հետևո՞ւմ եք զարգացումներին:

– Իհարկե, հետևում եմ և կարծում եմ, որ քաղաքական որոշումը, որը կայացվել է, սթափ որոշում է, այսինքն՝ իշխանությունն արդեն սթափ պատկերացնում է, թե ինչ է իշխանությունը, հասունացման պահն է, երբ որ իշխանությունը գիտի, որ կարող է և պետք է ընդունել նաև ոչ պոպուլյար որոշումներ: Ժամանակին չպետք է թույլտվություն լիներ Ամուլսարի շահագործման համար: Մեր երկրի ներսում գտնվում են որոշակի «քավորներ», որոնք  իրականացնում են նմանատիպ գործարքներ, և նրանց մշտական աշխատանքն է եղել Հայաստանը կամ որևէ բան «բիրիքով» մի տեղ վաճառելը. այստեղից է սկսվել:

– Տվյալ դեպքում ոսկի է. կարդյունահանենք, կտեսնենք՝ ինչքան ենք ստանում դրա դիմաց: Պայմանագիրը ՀՀ-ի հետ է:

– Հայաստանը չի արդյունահանելու, այլ մասնավոր ընկերություն է արտահանողը: Ընդհանրապես առանց հանքարդյունաբերության հնարավոր չէ կենսագործունեությունը, սակայն պետք է մի քիչ մտածել հետևանքների մասին և տեսնել, թե ՀՀ-ում ինչ դրական և բացասական հաշվեկշիռ կառաջացնի այդպիսի գործունեությունը… Եթե տեխնոգեն աղետ լինի, մենք նահանջելու տեղ չունենք:

– Դե մասնագետները հենց այդ մասին են ասում: Հազարավոր տոննաներով ցիանիդի առկայությունը առողջարանների կողքին, դա ինչքանո՞վ է տեղին:

– Ես բնապահպան չեմ, որպես քաղաքական համոզմունք ունեցող անձ՝ ես ժամանակին այդպիսի թույլտվություն չէի տա: Սակայն ՀՀ իշխանությունները պարտավոր են հետամուտ լինել պետության ստանձնած պարտավորություններին. դա հասունության վկայական է:

– Այսինքն՝ իշխանությունը չէ՞ր կարող չթույլատրել հանքի շահագործումը՝ հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը:

– Կարծում եմ՝ կառավարության ղեկավարը, կառավարության ֆունկցիոներները ցուցաբերել են ռեալության զգացողություն: Ռեալության առումով ողջունում եմ, բայց կարծում եմ, որ սա սխալ որոշումներից մեկն էր:

– Արտաքին ճնշո՞ւմ է եղել:

– Չեմ կարծում, որ արտաքին ճնշում է եղել, բայց իրենք կարողացել են գնահատել հետագա ռիսկերը: Սա երկրում օրինական իշխանության դրսևորում է, օրինական իշխանությունը կարող է նաև սխալվել և կայացնել այնպիսի որոշում, որի պատճառով հետագայում բնակիչը նրա օգտին չի քվեարկի:

– Իշխանության օրինական որոշում նախկինում թույլ տրված անօրինականության նկատմա՞մբ:

– Այո՛: Իշխանությունը ստանձնեց պատասխանատվություն մի որոշման համար, որը կայացվել է ՀՀ-ի անունից, այսինքն՝ քողարկված նաև ապացուցեց, որ ինքն իշխանության իրավահաջորդն է:

Ավելին՝ 1in.am։

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ