Լրահոս 24/7

Գ․Սանոսյանը հանդիպել է ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

Հանդիպմանը ներկա էր Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նախարար Սանոսյանը ողջունել է գործարարներին և ընդգծել, որ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու մեծ հնարավորություններ կան։ Նախարարը գործարարներին է ներկայացրել ՏԿԵ նախարարության գործունեության ոլորտները, մանրամասն նկարագրել, թե որ ոլորտում ինչ անելիքներ, ինչ հնարավորություններ կան և ինչպես կարելի է համագործակցել այդ հարթակներում։

«Վերջին տարիներին Հայաստանում մեծ ծավալի շինարարություն է կատարվում։ Ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվում, ջրագծեր են անցկացվում։ Մենք իրականում ավելին ենք ուզում անել, բայց տեղական շինարարական ընկերությունների ներուժը չի բավարարում։ Դրա համար ես պարզ կարող եմ ասել՝ մենք ձեր կարիքն ունենք։ Մեր երկրում աշխատանք շատ կա և այստեղ ձեզ խանգարողներ չեն լինի»,-ասել է նախարարը։ 

Գործարարներն իրենց հերթին նախարարից տարբեր հարցերի վերաբերյալ տեղեկություններ են ճշտել, հետաքրքրվել մասնավորապես ճանապարհաշինության, շինարարության, աղբի վերամշակման, արևային էներգետիկայի ոլորտներից, իրենց՝ Հայաստան տեղափոխած ընկերություններով հայաստանյան տենդերներին մասնակցելու հնարավորություններից։ 

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մանրամասն պատասխանել է ուկրաինահայ գործրարների՝ Հայաստանում մնալու ժամկետների, կարգավիճակի, այստեղ ապրելու և աշխատելու համար անհրաժեշտ թույլտվությունների վերաբերյալ բոլոր հարցերին։

Թիվ 1

Recent Posts

Սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…

1 hour ago

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…

1 hour ago

Պարզապես չի երևում, որ գոնե Փաշինյանին հեռացնելու հարցում ունեք բավարար ուժ, ուր մնաց՝ հաղթանակով հարբած Ալիևին զսպեք

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…

2 hours ago

Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…

3 hours ago

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

19 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

19 hours ago