Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Բոլորը գրեթե միաձայն խոսում են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիեւի «պահանջի» մասին:
Պարոն, պարոնայք, դուք հակառակորդ երկրի նախագահի, նրա արտգործնախարարի հնչեցրած մտքերին լիովին ծանո՞թ չեք: Ալիեւը «պահանջում է» լուծարել ոչ միայն Մինսկի խումը, այլեւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը՝ իր գրասենյակով հանդերձ, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Բարձր պլանավորման խումբը: ԵԱՀԿ Բարձր պլանավորման խումբը անդամ պետությունների պրոֆեսիոնալ զինվորականների թիմ է, որ զբաղվել է զորքերի ետքաշման դեպքում ղարաբաղա-ադրբեջանական շփման նոր գծի եւ Լաչինի միջանցքի քարտեզագրմամբ:
Պարզ ասած՝ գծել է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստան-ԼՂ ցամաքային կապի աշխարհագրությունը, քարտեզը: Դա միջազգային համաձայնությամբ կազմված փաստաթուղթ է, որ կցվել է ԼՂ կարգավորման բոլոր առաջարկություններին:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ստեփանակերտում չհաջողվեց համոզել, որ հրապարակայնացնեն այդ քարտեզը եւ հստակեցնեն նոր շփման գծի եւ Լաչինի միջանցքի պարամետրերը՝ կիրառելով այն տերմինաբանությունը, որ օգտագործում են ռազմական տոպոգրաֆիստները:
Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը: Առանց դրա ԼՂ փաստացի աշխարհագրությունը, ադրբեջանական բանակի ներկայիս դիսկոլակացիան միջազգայնորեն լեգիտիմ չէ: Գերխնդիրը դա է: Եւ մի հավելում. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան «ակտուալ» չի համարում նաեւ Մինսկի խորհրդաժողովի ֆորմալ գոյությունը:
Ինչու՞: Որովհետեւ այդ խորհրդաժողովը պետք է որոշի ԼՂ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը: Պա՞րզ է, թե ինչ ենք վատնել, երբ 2022 թվականի ապրիլի 14-ին քաղաքական Ստեփանակերտը միաձայն հայտարարել է, որ «Արցախը չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Քաղաքականության լեքսիկոնում դա նշանակում է. «Մեզ ոչ մի կարգավիճակ պետք չէ»: Բա՞, պարոնայք-ընկերներ, քաղաքականությունը ձեր խաղացած բլոտը չէ:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…