Լրահոս 24/7

Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները հրաժարվել են «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին հայրապետական օրհնության խոսք ասել

Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները հրաժարվել են այս տարի նոյեմբերի 24-ին կայանալիք Հայաստան հիմնադրամի ամենամյա դրամահավաքին հայրապետական օրհնության և զորակցության խոսք ասել հիմնադրամի նվիրատուներին և ծրագրերին, որոնց ահռելի մասը ավանդաբար իրականացվում է Արցախում, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, 1988թ․ աղետալի երկրաշարժից տուժած քաղաքներում, իսկ վերջերս նաև մահաբեր պայթյունի ենթարկված Լիբանանում։

Այս մասին գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը:

Գրառման մեջ նաև ասված է․

«Այն, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն իր ռեգիոնալ բարդ միջավայրում եղած մարտահրավերների հավաքականությունը կարող է արդյունավետ հաղթահարել առավելապես համահայկական հավաքական ներուժի արդյունավետ նյութականացման շնորհիվ, թերևս անկասկած է: Մարտահրավերների թե՛ բնույթը, թե՛ պարզապես մասշտաբը պարզապես բազմակի անգամ գերազանցում են Հայաստանի հնարավորությունը:

Կարելի է պատկերացնել ով կամ ովքեր են ընդդիմադիր դաշտում դիրքավորված կաթողիկոսների խորհրդականները։ Հայ Առաքելական Եկեղեցին, իր որևէ ներուժ և ռեսուրս Հայաստանի ներքաղաքական պայքարին և մասնավորապես ընդդիմությանը «տրամադրելու» փոխարեն, պետք է թերևս առավելագույնն աներ ռեգիոնալ անվտանգության հարցում Հայաստանի ռիսկերի չեզոքացման աշխատանքին օժանդակելու համար, անկախ Հայաստանի իշխանության հանդեպ վերաբերմունքից:

Հայ Առաքելական եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական որևէ ճամբարի և այդ պարզ իրողությունը հազիվ թե վիճելի լինի որևէ մեկի համար: Եթե եկեղեցին, կաթողիկոսները չեն կարող դա անել ինքնուրույնաբար՝ պետք է անի հասարակությունը, գիտակից ժողովուրդը։ Ներկայիս վիճակի հետևանքը այն է, որ բացակայել ու բացակայում է Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի հանրության հարաբերության բովանդակային գաղափարախոսական, արժեհամակարգային, փիլիսոփայական ողնաշարը: Մնացյալը՝ անկախության երեք տասնամյակի այս կամ այն ժամանակահատվածում ընդդիմության կամ իշխանության հետ հարաբերության այս կամ այն դիրքավորում կամ դրվածք, այդ մեծ բացակայության հետևանքն է:

Աներկբայորեն կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը անցնող ավելի քան երկու տասնամյակի ընթացքում այնպես է սերտաճել կառավարող համակարգի տնտեսա-քաղաքական շահերի հանգույցում, որ գործնականում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի անհնարին էր դառնում Հայ եկեղեցի-հայ հանրություն հարաբերության կայուն ողնաշար ձևավորելու հեռանկարը, քանի որ նրանք, ովքեր պետք է զբաղվեին դրանով՝ Եկեղեցու ղեկավար կազմը, գործնականում զուրկ էին մոտիվացիայից:

Հայաստան հիմնադրամի այս հերթական ամենամյա դրամահավաքը մեր պետության համար այս բարդագույն ժամանակահատվածում Հայ եկեղեցու համար կարող էր օգտագործվել որպես պետության, ժողովրդի, նրա առաջնահերթ նպատակների, իղձերի և երազանքների հետ միաձուլվելու հնարավորություն, որը ևս չօգտագործվեց և ժամանակի ընթացքում ամեն ինչ կարծես թե վերադառնում է ի շրջան յուր:

Մինչդեռ, սա լրջագույն խնդիր է, հաշվի առնելով այն բացառիկությունը, որ խորքային առումով իբրև ինստիտուտ ունի Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում, և որի՝ հանրության հետ հարաբերության ողնաշարի ձևավորման պարագայում կարող է էապես ամրանալ նաև պետության ողնաշարը, մի բացառիկ նպատակ, որից դուրս է մնում Հայ եկեղեցին՝ իր չափազանց վտանգավոր և կանխատեսելի հետևանքներով»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

10 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

11 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

11 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

11 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

12 hours ago