Լրահոս 24/7
22.11.2022

Ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի՝ հարցեր բարձրաձայնել. Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է Երևանի ավագանու՝ 2009թ. հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։ Առաջարկվում է որոշման մեջ ներառել հետևյալ կետը. «Օրակարգի նախագծում ներառված հարցերը քաղաքապետի կողմից նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Երևանի ավագանու նիստերը համեմատելի չեն ՀՀ կառավարության նիստերի հետ, որտեղ ևս չզեկուցվող հարցեր կան. «Կառավարությունում, որպես այդպիսին, ընդդիմություն չկա, ավագանին տրամաբանորեն ունենալու է ընդդիմություն։

Եվ, Աստված մի արասցե, եթե վաղը ձևավորվի այնպիսի իշխանություն, որ ուզի հրապարակային քննարկումներից զերծ մնալ, ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի այդ հարցը բարձրաձայնել և ավելի մեծ աղմուկ բարձրացնել հարցի վերաբերյալ, քան եթե հարցն ի սկզբանե զեկուցվող լիներ»։

Ըստ Ավինյանի՝ ավագանու որոշումների բոլոր նախագծերը հրապարակման ենթակա են. «Բայց ընթացակարգային որոշումները, որպես կանոն, քննարկում, հարցեր չեն ենթադրում, միակողմանի, միաձայն անցնում են. ուղղակի ժամանակը կարելի է խնայել»։

Լրահոս
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51

Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59

«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45

Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14

Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30

Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11

Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38

«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59