Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է Երևանի ավագանու՝ 2009թ. հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին։ Առաջարկվում է որոշման մեջ ներառել հետևյալ կետը. «Օրակարգի նախագծում ներառված հարցերը քաղաքապետի կողմից նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից»։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ Երևանի ավագանու նիստերը համեմատելի չեն ՀՀ կառավարության նիստերի հետ, որտեղ ևս չզեկուցվող հարցեր կան. «Կառավարությունում, որպես այդպիսին, ընդդիմություն չկա, ավագանին տրամաբանորեն ունենալու է ընդդիմություն։
Եվ, Աստված մի արասցե, եթե վաղը ձևավորվի այնպիսի իշխանություն, որ ուզի հրապարակային քննարկումներից զերծ մնալ, ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի այդ հարցը բարձրաձայնել և ավելի մեծ աղմուկ բարձրացնել հարցի վերաբերյալ, քան եթե հարցն ի սկզբանե զեկուցվող լիներ»։
Ըստ Ավինյանի՝ ավագանու որոշումների բոլոր նախագծերը հրապարակման ենթակա են. «Բայց ընթացակարգային որոշումները, որպես կանոն, քննարկում, հարցեր չեն ենթադրում, միակողմանի, միաձայն անցնում են. ուղղակի ժամանակը կարելի է խնայել»։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…